կարևոր
1142 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-09 11:14

Արդենիս լճակը վերականգնում է իր նախկին գեղեցկությունը

Արդենիս լճակը վերականգնում է իր նախկին գեղեցկությունը

«Արփի լիճ» ազգային պարկի Արդենիս-Ալվար տեղամասում գտնվող Արդենիս բնական լճի աղտոտվածության խնդիրը  լուծվում է: Այս մասին հայտնում է «Արփի լիճ» ազգային պարկի ՊՈԱԿ-ի  տնօրեն Մուշեղ Մուրադյանը:

Լճի աղտոտվածության խնդիրը վերջին տարիներին հանրության ուշադրության կենտրոնում է: 

Lճին հարակից խոզաբուծական ընկերությունների կեղտաջրերը երկար ժամանակ թափվել են լճի մեջ: Նշենք, որ 2019 թ ստուգումների արդյունքում պարզ էր դարձել, որ «Արփի Լենդ» եւ «Ոսկե Սեր» ՍՊԸ-ընկերությունները իրականացրել են տնտեսական գործունեություն՝ ջրառն իրականացնելով տարածաշրջանում առկա բնական ջրաղբյուրից՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։ Բացի այդ, ընկերությունները չեն ունեցել  կեղտաջրեր հեռացնելու արտահոսքի թույլտվություն, իսկ ջրահեռացման համակարգն ապահովված չէր ջրերի վնասակար ազդեցությունը կանխող սարքերով։ «Ոսկե Սեր» ՍՊԸ արտադրական կեղտաջրերը  հոսել են Արդենիս լճակից սկսվող Ախուրյան գետի անանուն վտակ:

Ընկերությունների նկատմամբ  կիրառված տույժերի, ապա նաև թերությունները վերացնելու հրահանգից հետո, վիճակը կայունացել է:

«Տարիներ շարունակ լճակն ունեցել է հարակից խոզաբուծական ֆերմայի կոյուղաջրերի հետ կապված խնդիր, բայց սեփականատերերն արդեն կառուցել են սեպտիկ հորեր՝ կանխելով կոյուղաջրերի հոսքը լճակ: Աշխատանքերը դեռ ամբողջովին ավարտված չեն, դրանք շարունակվում են: Ունենք պայմանավորվածություն, որ առաջիկա 2 ամսում բոլոր աշխատանքերը կավարտվեն»,-նշեց Մուշեղ Մուրադյանը: