12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Երեկվանից Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել ընդդիմությանը չեզոքացնելու գործին, հաղորդում է Hraparak.am-ը:
Ողջ իշխանական ռեսուրսն այս օրերին ուղղվել է ընդդիմադիր դաշտի դեմ, որտեղ այս օրերին կոնսոլիդացման պրոցեսներ են ընթանում։ Բայց Նիկոլ Փաշինյանի թիվ 1 թիրախն, այնուամենայնիվ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն է, ումից նա հատկապես վտանգ է զգում։ Մեր աղբյուրների վկայությամբ, ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանի առաջին հանձնարարությունը եղել է Վանեցյանին «վնասազերծելը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ ցանկացած պատրվակով նրան կանչել ԱԱԾ, ձերբակալել, ապա դատարանի նկատմամբ բոլոր լծակները գործի դնելով, երկամսյա կալանքի սանկցիա ստանալ։
Նա ասել է՝ կարեւորը այս 2 ամիսը նրան փակի տակ պահենք, 2 ամսից կազատենք։ Արգիշտի Քյարամյանը կադրային սպա չէ եւ իր ղեկավարի հանձնարարությունները կատարելու հարցում որեւէ «կոմպլեքս» չունի։ Մեր տեղեկություններով, այսօր Արթուր Վանեցյանը հրավիրվելու է հարցաքննության եւ ամենայն հավանականությամբ, ձերբակալվելու է։
Բայց բավականին բարդ է լինելու առանց հիմնավոր ապացույցների դատարանից սանկցիա կորզելը: