կարևոր
1730 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-09 10:44

Վերջին 1 օրում դեպքերի թիվը Վրաստանում ավելացել է 8-ով

Վերջին 1 օրում դեպքերի թիվը Վրաստանում ավելացել է 8-ով

Վրաստանում այս պահի դրությամբ արձանագրված է կորոնավիրուսի 818 դեպք: Վերջին 1 օրում դեպքերի թիվն ավելացել է 8-ով։ Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված Stopcov.ge կայքում:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, նրանց թիվը կազմում է 686:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 2902 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 249-ը: