կարևոր
1600 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-09 10:20

Ճապոնիայում տիեզերական աղբը վերացնող արբանյակ կստեղծեն

Ճապոնիայում տիեզերական աղբը վերացնող արբանյակ կստեղծեն

Ճապոնիայի աերոտիեզերական հետազոտությունների պետական գործակալությունը (JAXA) նախատեսում է ստեղծել արբանյակ, որը լազերային ճառագայթի միջոցով տիեզերական աղբը կնետի մթնոլորտ, որտեղ այն կվառվի. այս մասին գրում է Naked-Science-ը՝ հղում անելով NHK-ին։

Նշվում է՝ արբանյակի ստեղծմանը կմասնակցեն նաեւ արբանյակային կապի SKY Perfect JSAT օպերատորը եւ բնական գիտությունների ճապոնական Riken ինստիտուտը: Սարքի արձակումը ուղեծիր մտադիր են իրականացնել երեք տարուց:

Տիեզերական աղբի խնդիրը հատկապես սրվել է վերջին տասնամյակների ընթացքում՝ տիեզերագնացության զարգացման եւ մեծ թվով տիեզերանավերի գործարկման հետ: Եվրոպական տիեզերական գործակալության տվյալների համաձայն՝ 1957 թվականից ի վեր, երբ Երկրի առաջին արհեստական «Սպուտնիկ-1» արբանյակն ուղեծիր թռավ, մարդկությունը իրականացրել է շուրջ 5450 արձակում: Բեկորների քանակը, ըստ 2019-ի սկզբի տվյալների, կազմել է ավելի քան 10 սմ չափով 34 000 աբյեկտ, 1-10 սանտինետրանոց 900 000 օբյեկտ, 1մմ-ից մինչեւ 10 սմ չափերով՝ 128 միլիոն օբյեկտ։