կարևոր
1622 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-09 00:01

Վճռաբեկ դատարանը խոշտանգման գործով քրեական գործի քննությունը ճանաչել է անարդյունավետ. ՄԻՊ

Վճռաբեկ դատարանը խոշտանգման գործով քրեական գործի քննությունը ճանաչել է անարդյունավետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը.

«Վճռաբեկ դատարանը խոշտանգման գործով քրեական գործի քննությունը ճանաչել է անարդյունավետ՝ հիմք ընդունելով նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները՝ որպես խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ:

Investigation of a torture case has been recognized ineffective and judgments of lower courts are quashed by the Cassation Court of Armenia, inter alia, based on the jurisprudence of the Armenian Human Rights Defender as National Preventive Mechanism.

Արդեն ակնհայտ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները կիրառում են ստանում մեր երկրի դատական համակարգում ու այս անգամ դա արել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատը: Մեր դիրքորոշումները լայնորեն օգտագործում են նաև մեր փաստաբան գործընկերները:

Սա միջազգային առաջատար փորձ է։

Ցանկացած երկրի Օմբուդսմանի [Մարդու իրավունքների պաշտպան] իրավական հեղինակության ու արդյունավետության ցուցիչ է, երբ իր իրավական դիրքորոշումները (իրավաբանություն կամ jurisprudence) կիրառվում են դատական համակարգում ու ազդում կոնկրետ գործերով լուծումների վրա: Սրանով Մարդու իրավունքների պաշտպանը լիարժեք կատարում է իրավական համակարգի կատարելագործմանը նպաստելու իր սահմանադրական առաքելությունը:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատն այս անգամ բեկանել և փոփոխել է առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների որոշումները և պարտավորեցրել է քրեական վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերականգնել դիմողների իրավունքները: Այս ակտը հրապարակվել է վերջերս:

#ԵԱՔԴ/0172/11/17»: