20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ «Նորք ինֆեկցիոն» հիվանդանոց այցելելու ընթացքում մուտք գործեց նաեւ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։
Վերակենդանացման բաժանմունքի բժիշկը հայտնեց, որ բաժանմունքում միայն 2 ազատ մահճակալ ունեն. «Հիմնականում 60 տարեկանից բարձրներն են ու խրոնիկ հիվանդություններ ունեցողները։ Հիվանդության ծանրացմանը նպաստում է նաեւ նյարդային լարումները։ Մեկ պացիենտ նոր ենք ընդունել, որի մոտ կասկածվում է կորոնավիրուս»։
Բժիշկները վարչապետին ներկայացրին բաժանմունքի ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների առողջական վիճակը։
Վերջում վարչապետը նշեց. «Աշխատեցինք հիվանդներին ցույց չտալ, սակայն տեսարանն իրոք ճնշող է»: