կարևոր
1639 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-08 22:27

Ոստիկանները բացահայտել են մայրաքաղաքում կատարված սպանությունը

Ոստիկանները բացահայտել են մայրաքաղաքում կատարված սպանությունը

Ոստիկանության ծառայողները բացահայտել են հունիսի 7-ին Երևանի մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի մոտ կատարված սպանությունը։ Հանցագործության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նա ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք ատրճանակը՝ դատարկ փամփշտատուփով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հունիսի 7-ին, ժամը 00.05-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ մետրոյի «Շենգավիթ» կայարանի մոտ կրակոցներ են հնչել:

Նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Սողոմոն Տարոնցու փողոցի 11/8 հասցեի մոտ հայտնաբերեց 38-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին կրակված գնդակ ու պարկուճներ:

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկեցին բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Կարճ ժամանակ անց հանցագործությունը բացահայտվեց։

Հանցագործության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նա ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք ատրճանակը՝ դատարկ փամփշտատուփով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ։

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։