կարևոր
1613 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-08 22:48

5-րդ զորամիավորումում անցկացվել են ՀՕՊ մարզումներ

5-րդ զորամիավորումում անցկացվել են ՀՕՊ մարզումներ

5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի անձնակազմը հունիսի 8-ին անցկացրել է համալիր մարզումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Զինծառայողների մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացմանը միտված մարզումների ընթացքում ստուգվել է անձնակազմի պատրաստության աստիճանը, նշանակետերի արտապատկերման, բաշխման և պայմանական հակառակորդի թիրախների խոցման ունակությունները: