կարևոր
1841 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-08 21:52

ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Լիբիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ

ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Լիբիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ

ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Լիբիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ.

«Մենք շարունակում ենք հետևել Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին և հավատացած ենք, որ քաղաքական երկխոսությունը պայմաններ կստեղծի Լիբիայում ճգնաժամի հաղթահարման և հարատև խաղաղության հաստատման համար։ Այս տեսակետից Հայաստանը ողջունում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախաձեռնությունը՝ Լիբիայում հրադադարի հաստատման և հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսություն սկսելու ուղղությամբ։ 

Հույս ենք հայտնում, որ Լիբիայում հակամարտող բոլոր կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ հանուն Լիբիայի ժողովրդի բարօրության և անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման»: