կարևոր
1757 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-08 23:25

Հունաստանում սկսել է աճել COVID-19-ով հիվանդների թիվը

Հունաստանում սկսել է աճել COVID-19-ով հիվանդների թիվը

 Հունաստանում վերջին 4 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման մոտ 100 նոր դեպք։ Այս մասին տեղեկացրել է Հանրային առողջապահության ազգային կազմակերպությունը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիվանդների գրեթե մեկ երրորդը ժամանել է արտերկրից, երկու մարդ մահացել է։

«Այսօր մենք հայտնում ենք կորոնավիրուսով վարակվելու 97 նոր դեպքի մասին։ Վերջին անգամ տվյալները հայտարարվել էին հունիսի 4-ին։ 97 դեպքից 30-ը վերաբերում են արտասահմանից ժամանածներին, իսկ 29-ը՝ հայտնաբերվել են Քսանթի տարածաշրջանում կազմակերպված զանգվածային թեստավորման արդյունքում: Վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 3049»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում գտնվում է 10 մարդ, 115-ը դուրս է գրվել: Երկու մարդ մահացել է COVID-19-ից, իսկ ընդհանուր առմամբ Հունաստանում վիրուսից մահացել է 182 մարդ։

Մինչ այդ Հունաստանում հիվանդացածների թիվը մշտապես նվազում էր։ Մայիսի 4-ից կառավարությունը սկսել էր փուլ առ փուլ վերացնել կորոնավիրուսի պատճառով սահմանված սահմանափակումները։