16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Ֆրանսիացի ոստիկաններն այլևս չեն ուսումնասիրի ձերբակալության ժամանակ խեղդելու հնարքը, այդ մեթոդը չի օգտագործվի երկրում իրավապահների կողմից: Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պարանոցը սեղմելու մեթոդն այլևս չի օգտագործվի, այն չեն դասավանդելու ոստիկանության և ժանդարմերիայի դպրոցներում։ Այս մեթոդը վտանգ է կրում։ Բացի այդ, եթե բերման ենթարկելու համար հարկ լինի, որ ոստիկանները ինչ-որ մեկին գետնին պառկեցնեն, ապա նրանց կարգելվի ճնշում գործադրել ծոծրակի և պարանոցի վրա»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ, ԱՄՆ-ի քաղաքներով բողոքի և անկարգությունների ալիք էր բարձրացել, քանի որ Մինեապոլիսի ոստիկանների գործողությունների արդյունքում մահացել էր աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը: Համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ ոստիկանները Ֆլոյդի վրա ձեռնաշղթաներ էին հագցրել, տապալել նրան և 3 հոգով հարձակվել նրա վրա։ Ոստիկաններից մեկն այդ ժամանակ ծնկով սեղմել էր նրա պարանոցին: Նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Ֆլոյդի մահվան հետ կապված բողոքի ակցիաներ անց են կացվել նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս, այդ թվում և Ֆրանսիայում։