Թուրքիայում շարունակվում է պետական ապարատից գյուլենականներին («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպություն»` FETÖ) հեռացնելու գործընթացը։ Բալըքեսիրի և Գազիանթեփի գլխավոր դատախազություններում հարուցված քրեական գործերի շրջանակներում ոստիկանության համապատասխանաբար 74 և 33 ծառայակցի ձերբակալելու որոշում է կայացվել։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Ըստ Բալըքեսիրի դատախազության տարածած հայտարարության՝ 74 կասկածյալների մեջ կան ոստիկանական վարչության 6 տնօրեն, որոնք ավելի վաղ ազատվել էին աշխատանքից։
Գազիանթեփի դատախազությունում քննվող գործի շրջանակներում 33 կասկածյալից 24-ը ոստիկանության գործող ծառայակից է։
Նշվում է նաև, որ բացահայտվել են կասկածյալների կապերը FETÖ –ի պատասխանատուների հետ։