27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Հայաստանի համախառն ներքին արդյունքն, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, 2020 թվականին կկազմի 2,8 տոկոս, իսկ 2021 թվականին այն կարձանագրի 4,9 տոկոս աճ. տվյալները բերվել են շուկայական, 2010-ին ԱՄՆ դոլարով արտահայտված գներով: Այս մասին հայտնում են Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակից:
Տվյալները ներկայացված են Համաշխարհային բանկի՝ հունիսյան «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցում։
ՀԲ-ի փորձագետները նշել են, որ 2020-ին մոլորակի տնտեսությունը կնվազի 5,2% -ով: Այս անկումը կլինի ամենախորը` Երկրորդ աշխարհամարտից ի վեր, իսկ մեկ շնչի հաշվով արտադրության անկումը կանդրադառնա երկրների ամենամեծ թվի վրա։