Բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունները չպետք է հակասեն վարչապետի ուղերձներին: Այս մասին պարետատան նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Էդուարդ Մարտիրոսյանի, Արտակ Դավթյանի եւ Արման Սարգսյանի պաշտոնանկություններին:
Անսպասելի պաշտոնաթողությունների ու նշանակումների օր էր: Ուժային 3 կառույցներում դա ըստ պաշտոնական հրապարակումների քրոնիկոնի, բավական արագ է տեղի ունեցել, չնայած մամուլում մինչ այս էլ որոշ, արդեն նախկին պաշտոնյաների ազատման դիմումների մասին հաղորդվել էր:
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Ազգային Անվտանգության ծառայության տնօրենի ու Ոստիկանապետի պաշտոնները լքածներին ու նրանց փոխարինողներին առնչվող գործընթացների մասին Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: