կարևոր
1642 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-08 19:53

Փրկարարները և ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանություն փորձը

Փրկարարները և ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանություն փորձը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 8-ին՝ ժամը 17:36-ին, ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ կանխել են քաղաքացու ինքնասպանություն փորձը։