կարևոր
1563 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-08 18:53

Քրեակատարողական ծառայությունը միջնորդել է վերացնել Քոչարյանին «Իզմիրլյան» ԲԿ-ում թողնելու որոշումը

Քրեակատարողական ծառայությունը միջնորդել է վերացնել Քոչարյանին «Իզմիրլյան» ԲԿ-ում թողնելու որոշումը

Քրեակատարողական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Վարչական դատարան՝ խնդրելով վերացնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում թողնելու վերաբերյալ որոշումը։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Ավելի վաղ, Վարչական դատարանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, ըստ որի՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։

Դատական նիստն ընթացել էր դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։