կարևոր
2158 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-08 18:23

Հակահամաճարակային կանոնների պահպանման դրական դինամիկա է արձանագրվում․ Նիկոլ Փաշինյան

Հակահամաճարակային կանոնների պահպանման դրական դինամիկա է արձանագրվում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնում առ այն, որ վերջին օրերին արձանագրվել է հակահամաճարակային կանոնների պահպանման դրական դինամիկա: Այս մասին Փաշինյանն ասաց պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հայրենակիցներին, ովքեր միանում են այս հակահամաճարակային շարժմանը, ովքեր հետևում են և հետևել են կանոններին, և ովքեր ցանկանում եմ միանալ։ Այս հակահամաճարակային գործղությունները՝ համատարած դիմակ կրելը՝ իրենց հստակ արդյունքները կարող են տալ ամենաշուտը 1 շաբաթից, որովհետև վարակի հնարավոր ամենաբարդ ինկուբացիոն շրջանը համարվում է 7 օրը։ Ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր է ոչ միայն հակահամաճարակային կանոնների ֆորմալ պահպանումը, այլև այդ կանոնների ճշգրիտ պահպանումը»,- նշեց ՀՀ վարչապետը։

Նա հիշեցրեց, որ հակահամաճարակային կանոններն են՝ դիմակ կրելը, սոցիալական հեռավորության պահպանումը, պարբերաբար ձեռքերի ախտահանումը։ Փաշինյանը հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին հորդորեց պահպանել այդ կանոնները ոչ միայն չտուգանվելու համար։

ՀՀ պարետի որոշմամբ դիմակ կրելը պարտադիր է հանրային բաց և փակ վայրերում։ Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: