կարևոր
773 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-08 18:30

Թբիլիսահայ ձեռներեցը 3000 դիմակ է տրամադրել՝ ՀՀ ուղարկելու համար

Թբիլիսահայ ձեռներեցը 3000 դիմակ է տրամադրել՝ ՀՀ ուղարկելու համար

«Մեկ դիմակ, մեկ կյանք» նախաձեռնությանը միացել է Թբիլիսիում բնակվող հայ անհատ ձեռներեցներից մեկը: Այս մասին հայտնում է Aliq.ge կայքը:

 «VAM ՍՊԸ»-ի տնօրեն Վարդան Մանուչարյանը 3000 դիմակ է նվիրաբերել ՀՀ-ին, որոնք շուտով Հայաստանում կլինեն ու կտրամադրվեն այն խմբերին, որոնք դրանց կարիքն առավել շատ ունեն:

Հիշեցնենք՝ նախօրեին մի քանի վիրահայերի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մեկ դիմակ, մեկ կյանք» դրամահավաքը, արդեն որոշ թբիլիսահայեր փոխանցումներ են արել, (GE03BG0000000345892183, ստացող` Արշակ Բադալյան) հավաքված գումարին դիմակներ են գնվելու և տրամադրվելու ՀՀ-ում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին:

Զուգահեռ շարունակվում է թթվածնային կոնցենտրատորների գնման գործընթացը: Վրաստանաբնակ հայերի միջոցով այսօր ևս 17 սարք է գնվելու, որոնք նախօրեին ձեռք բերված 10 միավորին կավելացվի և կուղարկվի Հայաստան: