կարևոր
877 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-08 17:41

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ է նշանակվել Օնիկ Գասպարյանը

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ է նշանակվել Օնիկ Գասպարյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Դավթյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Արտակ Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Օնիկ Գասպարյանին 5 տարի ժամկետով նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է նախագահի հրամանագրում: