կարևոր
537 դիտում, 11 ամիս առաջ --> 2020-06-08 17:26

Նախագահի հրամանագրով՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն

Նախագահի հրամանագրով՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Արգիշտի Քյարամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»:

ՀՀ նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով էլ՝ նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է հրամանագրում։

Որոշումները հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայք էջում։