կարևոր
1634 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-08 16:23

Արցախի Հանրապետության նախագահը նոր նշանակումներ է կատարել

Արցախի Հանրապետության նախագահը նոր նշանակումներ է կատարել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Գեներալ-մայոր Ջալալ Անատոլիի Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:

Արայիկ Միքայելի Բաղրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար:

Երկրի ղեկավարը հաստատել է կառավարության որոշումներ, որոնց համաձայն՝ Գագիկ Մարտիրոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Հայկ Պետրոսյանը:

Նախագահի նույն օրվա հրամանագրերով՝ գեներալ-մայոր Արմեն Անդրանիկի Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Գնդապետ Մհեր Սերգեյի Հայրիյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։

Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական:

Ազատուհի Սիմոնի Սիմոնյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ՝ Սփյուռքի հարցերով:

Լիլիթ Մարատի Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական՝ առողջապահության հարցերով։

Արայիկ Հարությունյանը հաստատել է նաեւ կառավարության որոշում Գագիկ Մարտիրոսյանին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին: