12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հունիսի 8-ին, ժամը 12:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Հ․, ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Լաուրա Ս․-ն (ծնված 1990 թ.) և Նիկա Հ․-ն (ծնված 2019 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
Նիկա Հ․-ն հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։