կարևոր
901 դիտում, 10 ամիս առաջ --> 2020-06-08 15:18

Օնիկ Գասպարյանը՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն, Վահե Ղազարյանը՝ Ոստիկանության պետ. վարչապետը՝ նոր նշանակումների մասին

Օնիկ Գասպարյանը՝  ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն, Վահե Ղազարյանը՝ Ոստիկանության պետ. վարչապետը՝ նոր նշանակումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է․ 

«Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝

Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:

Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:

Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար»:

Ի դեպ նշենք, որ գնդապետ Վահե Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի դասընկերն է։