27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում հավաքված հավատացյալներին հորդորել է պահպանել անվտանգության նախազգուշական միջոցառումները և չուրախանալ ժամանակից շուտ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Մենք դեռ պետք է պահպանենք սահմանված կանոնները, քանի որ դրանք կօգնեն մեզ խուսափել վիրուսի նոր բռնկման հավանականությունից»,- ասել է Հռոմի պապը.
Ավելի վաղ, Վատիկանի Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Վատիկանում այլևս COVID-19 հիվանդության ոչ մի դեպք չի արձանագրվել:
Նշենք, որ Իտալիան մտել է կորոնավիրուսի դեմ պայքարի վերջին փուլ և թույլ է տվել, որ իր քաղաքացիները ճանապարհորդեն երկրով մեկ և բացեն սահմանները մի շարք երկրների համար: Վերագործարկվել են խանութները, սրճարանները և ռեստորանները, ինչպես նաև տուրիստական տեսարժան վայրերը: