կարևոր
2255 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-08 13:58

Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի. թեստերի պատասխանները բացասական են. Նիկոլ Փաշինյան

Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի. թեստերի պատասխանները բացասական են. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները բացասական են։ Այս մասին նա գրառում է կատարել․

«Սիրելի հայրենակիցներ.

Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաեւ երեկ:

Իհարկե, մեր վարակվելու ժամկետները եւ հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարեւոր է, որ մենք բոլորս առողջ ենք եւ ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար:

Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»: