կարևոր
2324 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-08 13:40

Գնդապետ Շիրինյանի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն չի կազմվել․ ոստիկանությունից հերքում են

Նախօրեին «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ու ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանի միջեւ տեղի էր ունեցել թեժ վիճաբանություն։ Ավելի ուշ Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ Սայաթ Շիրինյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն: Ոստիկանության լրատվականից, սակայն, «Երկիր մեդիայի» հետ զրույցում հերքեցին Իոաննիսյանի պնդումը։

Հիշեցնենք, որ Իոաննիսյանը ոստիկանության ծառայողի հետ միասին մոտեցել է իր ծննդյան օրը ավտոտնակում գործ անող Սայաթ Շիրինյանին եւ պահանջել, որ վերջինը դիմակ կրի: Շիրինյանը հիշեցրել է, որ ավտոտնակն իր անձնական տարածքն է, օրենքով հավասարեցված է իր բնակարանին եւ պահանջել է, որ Իոաննիսյանը սոցիալական հեռավորություն պահպանի, ապա հեռանա իր տարածքից: Սակայն ըստ Իոաննիսյանի՝ պարետի որոշման համաձայն, քաղաքացիները պետք է դիմակ կրեն նաեւ տանը: