կարևոր
1102 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-08 13:44

ԱՄՆ-ի ռազմական ավտոշարասյունը Իրաքից մտել է Սիրիա. SANA

ԱՄՆ-ի ռազմական ավտոշարասյունը Իրաքից մտել է Սիրիա. SANA

ԱՄՆ-ի ծանր ռազմական տեխնիկայի ավտոշարասյունը, որը ներառում է առնվազն 50 մեքենա, Իրաքի սահմանով մտել է Սիրիայի Արաբական հանրապետության տարածք: Այս մասին հաղորդում է սիրիական SANA պետական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Աղբյուրների համաձայն՝ տեխնիկայի շարասյունը, որը ներկայումս գտնվում է հյուսիսային Հասեքե նահանգում, անցնում է Ալ-Վալիդ գյուղի մոտակայքում գտնվող անցակետով:

Նշվում է, որ ծանր տեխնիկան, որն ուղեկցվում է մի քանի մարտական տեսակի արտաճանապարհային տրանսպորտային միջոցներով, բեռնված է վառելիքով և շինանյութերով:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Սիրիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, ևս յոթը վիրավորվել: Պայթուցիկով լցված մեքենան պայթեցվել է Հասեքե նահանգում՝ Ռաս ալ-Աին քաղաքից հարավ՝ Թուրքիայի հետ սահմանի մոտ: