կարևոր
1235 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-08 12:50

«Արգել» ՀԷԿ ջրամբարում հայտնաբերվել է անհետ կորած կնոջ դին

«Արգել» ՀԷԿ ջրամբարում հայտնաբերվել է անհետ կորած կնոջ դին

Ոստիկանության Չարենցավանի բաժնում ԱԻՆ «911» ծառայությունից հունիսի 7-ին, ժամը 08։35-ին, հաղորդում է ստացվել, որ «Արգել» ՀԷԿ ջրամբարում դիակ կա:

Պարզվել է, որ հայտնաբերվածը հունիսի 3-ից ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Մարգո Հակոբյանի դին է:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախապատրաստվում են նյութեր: