կարևոր
1624 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-08 12:17

Նոր Զելանդիայում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված վերջին պացիենտը

Նոր Զելանդիայում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված վերջին պացիենտը

Նոր Զելանդիայում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված վերջին պացիենտը։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը` հղում կատարելով Նոր Զելանդիայի առողջապահության նախարարությանը:

Կորոնավիրուսով վարակման դեպքեր երկրում չեն հայտնաբերվել ավելի քան երկու շաբաթ:

Նախարարությունում նշել են, որ կորոնավիրուսով վարակված վերջին պացիենտը, ով գտնվում էր Օքլենդի բժիշկների հսկողության տակ, լիովին ապաքինվել է։