կարևոր
2544 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-08 11:06

Արցախ կարող են այցելել միայն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր իրենց ձեռքին ունեն Covid-19 թեստի բացասական արդյունք․ Արայիկ Հարությունյան

Արցախ կարող են այցելել միայն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր իրենց ձեռքին ունեն Covid-19 թեստի բացասական արդյունք․ Արայիկ Հարությունյան

Այսօր պարետատանը ծանր հանձնարարական է լինելու, բայց այդ հանձնարարականը պետք է կյանքի կոչել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ Արցախ կարող են այցելել միայն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր իրենց ձեռքին ունեն Covid-19 թեստի բացասական արդյունք։ Բացի դրանից, բոլոր մուտք գործող անձինք պետք է ծանոթանան պարետի կողմից սահմանված կանոներին և պահպանեն այդ կանոնները հետագայում։

«Բոլորը պետք է ստանան հատուկ թերթիկ, որտեղ կլինեն պարետի որոշումները։ Հայաստանի փորձը հաշվի առնելով, ես նպատակահարմար եմ գտնում նաև դիմակ կրելը պարտադիր դարձնելը»,- նշեց Արցախի նախագահը։