կարևոր
961 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-08 09:08

Հունիսի 8․ օրվա պատմական նշանակությունը

Հունիսի 8․ օրվա պատմական նշանակությունը

Հունիսի 8, տարվա 159-րդ (նահանջ տարիներին՝ 160-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 206 օր։

1588 թ. – մահացել է Միմար Սինանը, ծագումով հայ, թուրք նշանավոր ճարտարապետ (ծն. 1489 թ.):

1783 թ. – Իսլանդիայում ժայթքեց Լաքի հրաբուխը, պատմության ամենամեծ լավային ժայթքումներից մեկը: Հրաբխի հետևանքով մահացավ մոտ 10 000 մարդ, սատկեց մոտ 11 000 խոշոր եղջերավոր անասուն, 200 000 ոչխար, 30 000 ձի, հաջորդ տարի Եվրոպայի հյուսիսում բերքի պակաս և սով եղավ:

1869 թ. – Չիկագոյում Այվզ Մակգաֆին արտոնագրեց իր պատրաստած աշխարհի առաջին փոշեկուլը:

1876 թ. – մահացել է Ժորժ Սանդը, ֆրանսիացի կին գրող (ծն. 1804 թ.):

1912 թ. – Լոս Անջելեսում հիմնվեց «Universal Pictures» կինոստուդիան, Հոլիվուդյան ամենահին կինոստուդիան:

1941 թ. – ծնվել է Արա Շիրազը, հայ քանդակագործ, հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին (մահ. 2014 թ.)։

1960 թ. – Մոսկվայում` Կրեմլում, Լև Տրոցկուն սպանող Ռամոն Մերկադերը ստանում է Խորհրդային Միության հերոսի շքանշան: