կարևոր
1606 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-07 23:46

Սիրիայում ահաբեկչություն է տեղի ունեցել

Սիրիայում ահաբեկչություն է տեղի ունեցել

Սիրիայի Ղամիշլի քաղաքում ահաբեկիչն իրեն պայթեցրել է գոտկատեղին ամրացված ռումբով։ Այս մասին հաղորդում է Սիրիայի պետական հեռուստառադիոընկերությունը:

Շամ ՖՄ ռադիոկայանն էլ տեղեկացնում է, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է մի քանի մարդ, կան նաեւ վիրավորներ՝ խաղաղ բնակչության շրջանում: