23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Հունիսի 6-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Գորիսի բնակիչ, 25-ամյա Արմո Ամարյանը Դավիթ-Բեկի փողոցի թիվ 180/30 հասցեի դիմաց, իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 40-ամյա Հայարփի Քալանթարյանի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Հ. Քալանթարյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր՝ 4-ամյա Վահան Ս.-ն՝ «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով, Ա. Ամարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Հանգույց» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն: Վիրավորները մայր ու որդի են, իսկ Հ. Քալանթարյանը անհատ ձեռներեց է: