19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Իսպանական Լա լիգան և երկրի մյուս դիվիզիոնների հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները:
Հանդիպումների մեկնարկին մեկ րոպե լռությամբ կհարգեն կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում մահացածների հիշատակը: Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսի 11-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա լիգայի խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց դադարի: Առաջնությունը կանցկացվի 35 օրում, և խաղեր կլինեն ամեն օր: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայիպատճառով: