2042 դիտում, 2020.06.07 22:50

Բժիշկ Սպարտակ Պետրոսյանը ներկայացնում է, թե ինչպե՞ս անել, որ հիվանդությունը թեթև տարվի, խուսափել բարդություններից ու մահվանից

Բժիշկ Սպարտակ Պետրոսյանը ներկայացնում է, թե ինչպե՞ս անել, որ հիվանդությունը թեթև տարվի, խուսափել բարդություններից ու մահվանից

Բշիշկ Սպարտակ Պետրոսյանը ներկայացնում է, թե ինչպե՞ս անել, որ հիվանդությունը թեթև տարվի, խուսափել բարդություններից ու մահվանից․

«Զբաղվելով COVID-19 հիվանդների բուժմամբ, վերլուծելով արդեն ավելի շատ ինֆորմացիա, արել եմ հետևյալ եզրակացությունները:

Շատ կարևոր է կանխարգելել հիվանդության հաջորդ էտապը՝ դե չվարակվելը պարզ է, վարակվելու դեպքում այնպես անել, որ չբարդանա, բարդանալու դեպքում խուսափել մահվանից:

Խորհուրդներին հետևելու դեպքում կխուսափեք հիվանդանոցային վիճակի հասնելուց, հասնելու դեպքում կնվազեցնեք բարդանալու վտանգը:

Խորհորդները կատարել հնարավորությունների մաքսիմալ կիրառմամբ՝ ընթացքում կմանրամասնեմ:

Մի փոքր բացատրություն ու անցնենք խորհուրդներին

COVID-19 ժամանակ տեղի Է ունենում մազանոթների խցանումներ արյան վնասված տարրերով (հանրային մատչելի լեզվով եմ գրում): Այդ խցանումներն են բերում թոքաբորբի, թոքերի շնչական մակերեսի պակասեցման, դա թթվածնային քաղցի, թթվածնային քաղցը թուլության, թուլությունը արյան շրջանառության վատացման և կրկին մազանոթների խցանման: Ստեղծվում է «արատավոր օղակ»: Մեր խնդիրն է կոտրել այդ օղակի որևէ հատված, այն, որը հնարավոր է:

Հիմա խորհուրդները, իրենց մեկնաբանությոներով

1․ շատ հեղուկներ – արյան հոսքի և մակարդուկների առաջացման վրա զգալի ազդում է արյան մածուցիկությունը, իսկ մածուցիկություը բարձրանում է ջրազրկված ժամանակ: Այս ամառվա շոգին մենք քրտանտադրությամբ շատ հեղուկ ենք կորցնում: Եթե դրան գումարենք հվանդանալու դեպքում մարմնի ջարմաստիճանի բարձրացումը, հևոցը, ապա կորուստը շատանում է: Մենք գիտակցաբար պետք է կառավարենք հեղուկների քանակը ու շատացնենք դրանք: Այստեղ հիշում են COVIDLIFEHACK1՝ հեղուկների մեջ ներառենք գազով հեղուկներ: (թե ինչու գազով, հաջորդ կետերում կրկին կմեկնաբանեմ)

2․ շնչառական ակտիվություն՝ շնչառական գիմնաստիկա – թոքերում արյան շրջանառությունը և օդափոխություն կարգավորվում է ըստ թթվածնի պահանջի, այսինք եթե թթվածնի պահանջը բավարար է միայն թոքերի մի մասի աշխատելով, օրգանիզմը սկսում է դանդաղեցնել արյան շրջանառությունը և օդափոխությունը թոքերի մյուս մասերում: Արյան շրջանառության դանդաղելու հետ բարձրանում է մազանոթների խցանման վտանգը (հիշեցնեմ, որ վտանգի մասին խոսելիս, խոսքը գնում է հիվանդ իրավիճակում):

Երբ մենք շնչառական վարժություններ ենք անում, ստիպում ենք թոքերին աշխատել ամբողջ ծավալով, ուժեղացնելով օդափոխությունը և ակտիվացնելով արյան շրջանառությունը: Դրանով հեռացնում ենք որոշ քանակի վիրուսներ, մանրէներ, չենք թողնում, որ արյան խցանումները մազանոթներում առաջանան: Գազով հեղուկներ խմելուց օրգանիզմում ավելացնում ենք օրգանիզմում ածխաթթու գազը, իսկ շնչառական կենտրոնը դրանից գրգռվում է և ազդակ տալիս թոքերին ավելի ակտիվ աշխատել:

3․ մարմնամարզություն – հնարավորինս հաճախ և, որքան թույլ կտա վիճակը, անում ենք CARDIO տիպի մարմնամարզություն: Առնվազն երկար չենք մնում նույն դիրքով: Մեծերը խոսք ունեին՝ շարժվեմ արյունս խաղա: Հիմա սա առավել ակտուալ է, երբ մենք շարժվում ենք, արյան շրջանառությունը ակտիվանում է և չի թողնում, որ մազանոթներում խցանումներ առաջանան: Բացի դա, ուժեղանում է թոքերի օդափոխությունը, չթողնելով կովիդային թոքաբորբը ակտիվանա, անգամ հետ է զարգացնում:

Հասկանալի է, որ հիվանդին, մանավանդ ջերմությամբ, դժվար է շարժվել, համի զգացողության կորստի հետ հեղուկներ խմել, բայց պետք է գիտակցնենք, որ մենք պետք է դա անենք մեր կայնքը փրկելու համար: Անում ենք այնքան, որքան այդ պահին կարող ենք ֆիզիկապես, անտեսելով հոգեբանական ընկճվացությունը:

Հիշեք՝ դուք եք Ձեր բժիշկը:

Հիմա ռեալ դեպք, որի ժամանակ հաստատվեց այս բոլոր թեորետիկ մտորմները՝

Երիտասարդ, գյուղացի տղա, որը նախկինում ծանր թոքաբորբ էր տարել այլ ախտաշին մանրէից, ընդունվեց ռեանիմացիա ծանր շնչահեղձությամբ, թոքերի ԿՏ նկարով մնացել էր ընդամենը թոքային մակերեսի մոտ 10 -20 %: Բուժումը ստանդարտ նշանակվեց ինչպես բոլորի մոտ: Բժիշկների խորհուրդները՝ որքան կարող է ակտիվ լինի, շնչառական վարժություններ անի, մի դիրքով հանկարծ երկար չպառկի, հատկապես մեջքի վրա, հնարավորինս շարժվի ու վարժություններ անի, մեր ներարկվող հեղուկներից բացի, չնայած թթվածնային դիմակին, որը շատ խանգարում է խմելուն, խմի քանի օրգանիզմը պահանջում է:

Հաջորդ հաջորդ հանդիպումս այս հիվանդի հետ ընդոնվելուց 36 ժամ հետո էր: Արդեն կարելի էր մտածել նրան վերակենդանցման բաժից դւորս գրելու մասին՝ իրեն շատ լավ էր զգում, շնչահեղձություն չկար, թթվածնի պահանջը զգալի իջել էր:

Հ. Գ. բԺիշկը դիմում է հիվանդին, ասելով, որ մենք երեքով ենք՝ ես, դու, հիվանդությունը: Հիմա, երեքից որ երկուսը միացան իրար, նրանք էլ հաղթելու են, կմինա՞ս ինձ, հիվանդությանը կհաղթենք, կմիանա՞ս հիվանդությանը, ինձ կհաղթեք»: