կարևոր
2342 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-07 22:11

Վարդգես Զուռնաչյանը դադարեցրել է անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Վարդգես Զուռնաչյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ, հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը: Միևնույն ժամանակ` բարձր եմ գնահատում շուրջ երեք տարվա համատեղ աշխատանքը և միասին անցած ճանապարհը»։