կարևոր
1950 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-07 21:45

Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում ԵՊԲՀ ներկայացուցիչների նման պահվածքին. Ալինա Նիկողոսյան

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պատասխանել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունուն։

«Ի պատասխան երգահան Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառման.

Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես ՈՏՔ ԳՑԵԼՈՒՆ (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, այս կամ այն ծառայությունների մատուցման վերաբերյալ (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում կովիդ բաժանմունքի հիմնում պետական բյուջեի միջոցների հաշվին, 1-ին հիվանդանոցում մեկուսարանների և փոքրաթիվ մահճակալների օգտագործում կովիդ-կասկածյալ և հաստատված պացիենտների համար)։

Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում»,- գրել է Նիկողոսյանը։