Opera News հանրահայտ հանդեսն իր վերջին համարում ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի գործունեությանը եւ նրա լուսանկարն է հրապարակել համարի շապկին:
Նա սպասված ու պահանջված երգչուհի է աշխարհի լավագույն բեմերում ու համերգասրահներում, նաեւ հայ-լիտվական մշակութային կապերի յուրօրինակ խորհրդանիշն է:
Հասմիկ Գրիգորյանը ճանաչված օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի եւ լիտվացի սոպրանո Իրենա Միլկյավիչույտեի դուստրն է: