կարևոր
1931 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-07 19:05

Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից

Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից

Հունիսի 7-ին` ժամը 16:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել նետվելով Կիևյան կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացին նետվել է կամրջից։

Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ-ում։