կարևոր
1576 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-07 18:25

Նախարարի հրամանով ՀՀ ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Զոլակյանի հրամանով կրկնապատկվել է ՀՀ ԱԻՆ-ի հերթապահ բժիշկների թիվը։ Այս մասին Ֆելիքս Ցոլակյանը գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր էջում։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ իմ հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է»,- նշել է ՀՀ ԱԻ նախարարը:

Նա նաև ներկայացրել է ՀՀ ԱԻՆ անվճար բժշկական խորհրդատվության, կորոնավիրուսային հիվանդության և և այլ հանգամանքներով պայմանավորված հոգեբանական խորհրդատվության և հեռավար հոգեբանական աջակցության տեսակապի հեռախոսահամարները։