կարևոր
1294 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-07 18:00

Կասեցումներ եւ ստուգայցեր` նաեւ հանգստյան օրերին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին` հնարավորին չափ բացառելու վիրուսի առավել լայն տարածման պատճառ դարձող անվտանգության նորմերի խախտումները։

Թեեւ վերջին շրջանում այս խախտումների նվազման դինամիկա է նկատվում, սակայն, ցավոք, դեռ արձանագրվում են տարատեսակ խախտումներ. առավել հաճախ` սոցիալական հեռավորություն չպահպանելու, դիմակ չկրելու կամ ճիշտ չկրելու, ախտահանման գործընթացը պատշաճ չկատարելու առումով։

Զգուշության եւ զգոնության կոչերին, իրազեկման աշխատանքներին եւ ստուգայցերին հաջորդում են գործունեության կասեցումներն այն տնտեսվարողների հանդեպ, որոնք թույլ են տալիս խախտումներ։

Պարետի որոշմամբ` այսօր եւս կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Վերջիններս այս ընթացքում պարտավոր են վերացնել թերությունները, այլապես կհաջորդեն վարչական առավել խիստ միջոցներ։

Պարետի կողմից կասեցման որոշումը ենթակա է պարտադիր կատարման. այլապես սահմանված է վարչական պատասխանատվություն։