կարևոր
999 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-07 17:20

40-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է երկաթե ցանկապատերին.վերջինս տեղում մահացել է

40-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է երկաթե ցանկապատերին.վերջինս տեղում մահացել է

Հունիսի 7-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Երեւանի բնակիչ, 40-ամյա Ռոբերտ Էլյազյանը իր վարած BMW X 5 մակնիշի ավտոմեքենայով դեռեւս անհայտ հանգամանքներում Նուբարաշենի 14-րդ փողոցում բախվել է թիվ 1 տան երկաթե ցանկապատերին, կոտրել դրանք, այնուհետեւ առաջ ընթանալով բախվել թիվ 16 փողոցի 1-ին տան պատին եւ կողաշրջվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդին ավտոմեքենայի տակից դուրս են բերել բնակիչները եւ վթարի հարեւանությամբ գտնվող ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողները:

Դեպքի վայր են ժամանել Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանք արձանագրել են վարորդի մահը: 

Բախման հետեւանքով կոտրվել են տներից մեկի երկաթե ցանցե ճաղավանդակները եւ քարե պարիսպը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը ոստիկանության նախկին աշխատակից էր: