կարևոր
1545 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-07 15:13

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 809-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 809-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1-ով եւ հասել է 809-ի, ապաքինվածների թիվը ավելացել է 11-ով, հասնելով՝ 674-ի։ Այս մասին հայտնում է կորոնավիրուսի մոնիթորինգի կառավարական հատուկ կայքը։

Մահվան դեպքերի թիվը 13 Է։

Բացի այդ, կարանտինային ռեժիմում գտնվում է 3161 մարդ։

Վրաստանում մայիսի 22-ից դադարել է գործել արտակարգ դրության ռեժիմը եւ պարետային ժամը, որոնք սահմանվել էին կորոնավիրուսի պատճառով, սակայն մի շարք սահմանափակումներ դեռ շարունակում են ուժի մեջ մնալ։