Արցախում հունիսի 7-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, կորոնավիրուսային հիվանդությունից ընդհանուր առմամբ բուժվել է 31 պացիենտ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 59 դեպք։ Ընդհանուր առմամբ թեստավորվել է 1131 մարդ, կա 70 մեկուսացված անձ։ ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։