կարևոր
1640 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-07 11:40

Նոր համալրում՝ բանակի շարքերում․ ՊՆ խոսնակ

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները համալրված են արդյունավետ միջոցներով: Մարտական առաջադրանքներում փայլել են հատկապես «ՕՍԱ-ԱԿՄ» արդիականացված համակարգերը:

Հրամանատարաշտաբային զորավարժություն հանրապետության հյուսիսում։ Ստորաբաժանումները գործել են արագ ու ճշգրիտ։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը սպասում է դիմորդներին։ Այսուհետև շարք կանգնելու հնարավորություն ունեն նաև աղջիկները։

Շարունակվում է ամառային զորակոչի նախապատրաստությունը։ Եվս երեք շաբաթ անց` նոր համալրում բանակի շարքերում:

Մանրամասները` «Զինուժի» ռեպորտաժներում»: