Գերմանիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է 301-ով, եւս 22 մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը։
Ավելի վաղ հաղորդվել էր վարակման 407 եւ 33 մահվան դեպքերի մասին:
Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 183 979-ի, մահացել է՝ 8668 մարդ:
Վարակման առավել մեծ թվով դեպքեր են գրանցվել Բավարիայում (47 334), Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում (38 616) եւ Բադեն-Վյուրտեմբերգում (34 912): Բեռլինում արձանագրվել է վարակման 6997 դեպք ։