280 դիտում, 2020.06.07 10:20

«Ռոմա»-ն ֆինանսական կորուստներ ունի

«Ռոմա»-ն ֆինանսական կորուստներ ունի

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը ընթացիկ մրցաշրջանում ֆինանսական մեծ կորուստներ ունի: Այս մասին գրում է Football Italia-ն:

Ըստ պարբերականի, «Ռոմա»-ի կորուստները կազմում են մոտ 126,4 միլիոն եվրո: Ի տարբերություն նախորդ մրցաշրջանի մայրաքաղաքային ակումբն այս մրցաշրջանում 100 միլիոն եվրոյի կորուստ ունի: «Ռոմա»-ի ֆինանսական ոչ բավարար վիճակը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Ակումբն այժմ ընդհանուր առմամբ ունի 278,5 միլիոն եվրոյի պարտք:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերիա Ա-ն պաշտոնապես կվերսկսվի հունիսի 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:

կիսվել նյութով -