կարևոր
1967 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-06 23:09

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 10 մետր սահել մոտակա ձորը և բռնկվել․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հունիսի 6-ին, ժամը 16։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Ճակատեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «BMW X6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Ս․, ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 10 մետր սահել մոտակա ձորը և բռնկվել։

Վարորդը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել՝ 16:40-ին: Ավտոմեքենան այրվել է: