414 դիտում, 2020.06.06 22:47

Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ

Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ

Սիրիայի հյուսիս-արեւելյան Հասեկե նահանգում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով առնվազն 8 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով SANA գործակալությանը։

Սիրիական գործակալության տվյալներով՝ ականապատված ավտոմեքենան պայթել է Թուրքիայի սահմանակից շրջանում գտնվող Ռաս էլ այն քաղաքից դեպի հարավ։ Նշվում է, որ բոլոր զոհերն ու վիրավորները քաղաքացիական բնակչությունից են։

կիսվել նյութով -