Սիրիայի հյուսիս-արեւելյան Հասեկե նահանգում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով առնվազն 8 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով SANA գործակալությանը։
Սիրիական գործակալության տվյալներով՝ ականապատված ավտոմեքենան պայթել է Թուրքիայի սահմանակից շրջանում գտնվող Ռաս էլ այն քաղաքից դեպի հարավ։ Նշվում է, որ բոլոր զոհերն ու վիրավորները քաղաքացիական բնակչությունից են։